«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ցորենի աննախադեպ բերք է սպասվում

Ցորենի աննախադեպ բերք է սպասվում
07.09.2013 | 17:04

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թ.-ին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17, 8529 հա, նախորդ տարվա՝ 17,1816 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է ցանքերի շուրջ 92 տոկոսը և արտադրվել՝ 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29,8 ց/հա է, նախորդ տարվա 26,5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք, նախորդ տարվա 456,1 հազար տոննայի փոխարեն:

Այս տարի ցորենի ցանքատարածությունները կազմել են 99,708 հա, նախորդ տարվա՝ 93,476 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է դաշտերի շուրջ 93 տոկոսը, արտադրվել՝ 285 հազար տոննա ցորեն: Միջին բերքատվությունը կազմել է 30,6 ց/հա, նախորդ տարվա 25,9 ց/հա-ի փոխարեն: Կատարված հաշվարկների համաձայն, այս տարի սպասվում է 305-310 հազար տոննա բերք, նախորդ տարվա 243,1 հազար տոննայի դիմաց

Դիտվել է՝ 3929

Մեկնաբանություններ